Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր մեկ տարվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված հատուկ հիմնադրամին: Այս մասին հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը` հստակեցնելով, որ Ադրբեջանի ղեկավարի ամսական աշխատավարձը համարժեք է 9 հազար ամերիկյան դոլարի:
Ավելի վաղ Իլհամ Ալիևի հրահանգով բյուջետային միջոցներից կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հիմնադրամին էր փոխանցվել շուրջ 12 միլիոն դոլար: Հիմնադրամում հավաքագրված գումարները, ըստ ադրբեջանական իշխանությունների, ուղղվելու են հատուկ ինֆեկցիոն հիվանդանոցների ստեղծմանը, ինչպես նաև բժիշկների պարգևավճարներին: