Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը

Իրան - Կորոնավիրուսով վարակվածին բուժօգնություն է ցուցաբերվում, մարտ, 2020թ.

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1500-ը: Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել են Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին մեկ օրում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Իրանի տարածքում ավելի քան 100 մարդ է մահացել: Վարակակիրներին ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 20 հազարը: