Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է ևս 14-ով՝ հասնելով 136-ի: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի` Էջմիածնի և երևանյան ձեռնարկության հետ