Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ևս 14-ով՝ հասնելով 136-ի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:
Երեկ երեկոյան դեպքերի ընդհանուր թիվը 122 էր: Անցած մեկ օրում՝ մարտի 19-ին, դեպքերն ավելացել են ընդհանուր առմամբ 26-ով, վկայում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքը:
Նոր դեպքերի վերաբերյալ մանրամասներ առայժմ հրապարակված չեն:
Հիվանդությունից մինչ օրս մեկ մարդ է ապաքինվել:
Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։