ԱՆ. Հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի` Էջմիածնի և երևանյան ձեռնարկության հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այսօր առավոտյան Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ վարակակիրների թիվը հասել է 136-ի:

Հիվանդությունից առայժմ մեկ մարդ է ապաքինվել:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։