ԶՈՒ ԳՇ պետն ուղերձով և հորդորով դիմել է զինծառայողների ընտանիքներին

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ուղերձով է դիմել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին, հայտնում են ՊՆ-ից:

Կորոնավիրուսի տարածմամն ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով նա հորդորել է անհարկի չմիջամտել համաճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, Առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին, գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը, խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:

ԶՈՒ ԳՇ պետը հորդորել է նաև հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: