Հարավային Կորեան այսօր հայտնել է կորոնավիրուսի 93 նոր դեպքի մասին: Սա օրական արձանագրվող քանակի նվազում է Հարավային Կորեայի համար, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է:
Օրական 100-ից ցածր նվազման միտումն արդեն 4 օր շարունակվում է, չնայած նոր բռնկումների վտանգները չեն վերացել:
Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ավագ պաշտոնյա Յոն Տա-Հոն այսօրվա մամուլի ասուլիսում հայտնել է, որ մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ կորոնավիրուսից բուժվում է 6 հազար 789 մարդ, 1540 մարդ դուրս է եկել կարանտինից լրիվ առողջացած, մահացել է 84 մարդ: Նա նշել է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում վարակի 93 նոր դեպք է հաստատվել, 139 մարդ դուրս է եկել կարանտինից, 3 մարդ մահացել է:
Հարավային Կորեայում կորոնավիրուսի նոր դեպքերի նվազումը հույս է ներշնչում, որ Չինաստանի սահմաններից դուրս Ասիական աշխարհամասում համաճարակը նահանջում է: