Մարտի 15-ի առավոտյան ժամերի տվյալներով աշխարհի 139 պետություններում և տարածքներում միասին վերցրած գրանցվել է COVID-19 վիրուսի 156 հազար դեպք: Մահացել է 5 հազար 800 մարդ:
Նշենք, որ տվյալները կարող են ժամ առ ժամ փոխվել: Իրանը այսօր արդեն հաղորդեց, որ միայն մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 113 մարդ է մահացել, սա մեկ օրում գրանցված ամենաշատ մահվան դեպքերն են: Իրանում այս պահի դրությամբ մահվան դեպքերի թիվը հասավ 724-ի: