Հայաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 18-ի: Այդ մասին Ֆեյսբուքում գրում է Առողջապահության նախարարը:
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ», - փոխանցում է Արսեն Թորոսյանը:
«Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից», - հավելում է նախարարը:
Հիշեցնենք, ժամեր առաջ հաղորդվել էր երկրում կորոնավիրուսի 15 դեպքի մասին: