Մարզպետ. Վանաձորի հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանը բացասական է եղել

Առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանն էլ բացասական է, այդ թվում` «Գլորիա» կարի ֆաբրիկայի իտալացի աշխատակցինը: Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ, նրանցից նմուշառումներ են վերցվել: