Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:
Նշենք, որ մարտի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել են այսօր: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն: