ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս որոշման համար հիմք է ծառայել Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը, ինչպես նաև կառավարության կոչը:

Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:

Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ կրթական հաստատությունների գործունեությունը դադարեցվում է մինչև առնվազն մինչև մարտի 23-ը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է: