Ռուսաստանի Դաշնության մաս կազմող բոլոր 85 տարածքային կազմավորումների, այդ թվում` բռնակցված Ղրիմի և Սևաստոպոլի տեղական խորհրդարաններն այսօր ավարտեցին սահմանադրական փոփոխությունների հաստատման գործընթացը:
Տեղական օրենսդիր մարմինները Սահմանադրության նորացված տարբերակի հաստատման գործընթացն ավարտեցին ռեկորդային կարճ ժամանակահատվածում` ընդամենը 48 ժամում: Առաջարկվող լրացումները հնարավորություն կտան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զրոյացնել պաշտոնավարման նախորդ ժամկետները և կրկին առաջադրվել 2024 թվականին կայանալիք ընտրություններում:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն Ռուսաստանում կայանալու է ապրիլի 22-ին: