Հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ այսօր հակառակորդի կրակոցի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը՝ ծնված 1984 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։
«Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ)», - ասված է հայտարարությունում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Անցած շաբաթավերջին էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայ դիրքապահները հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կանխել, գործողության հետևանքով զոհվել էր ադրբեջանցի մի զինծառայող: