Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ հինգշաբթի օրը հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանցի սահմանապահ Օրhան Փաշազադեն:
«Պետական սահմանապահ ծառայության զինծառայողի սպանության պատասխանատությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմը չի հստակեցնում, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, սակայն, ըստ հաղորդագրության, հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Ղազախի շրջանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մահացել է:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը հայ դիրքապահները կանխել են, հակառակորդը կորուստներ ունի։