Պուտինը համաձայնել է զրոյացնել իր նախագահական ժամկետները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել մայր օրենքում, որոնք թույլ կտան երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո:

Ավելի վաղ իշխող «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներից մեկը՝ Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր կա՛մ Սահմանադրությունից հանել նախագահության ժամկետի սահմանափակումները, կա՛մ զրոյացնել նախորդ նախագահական ժամկետները:

Առաջարկը քննարկելու համար Վլադիմիր Պուտինը կեսօրն անց ժամանել է Պետդումա, և պնդել՝ նախագահության ժամկետների հաշվարկը զրոյից սկսելու տարբերակը հնարավոր է, եթե դրան հավանություն տա նաև Սահմանադրական դատարանը:

Պուտինը միաժամանակ անընդունելի է համարել սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ պատգամավորների առաջարկը: