Մատչելիության հղումներ

Աշնանը Ռուսաստանում կարող են խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացվել


Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ

Ռուսաստանում աշնանը կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել, առաջարկը ներկայացրել են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադիր պատգամավորներից մեկը, ինչպես նաև ընդդիմադիր Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Վերջինս պնդել է, թե ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո անհրաժեշտ է օրենսդիր նոր մարմին ձևավորել, որը կգործի բարեփոխված Սահմանադրության համաձայն:

Հարցը ներառված է Պետդումայի օրակարգում, Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ կհրապարակի իր տեսակետն այդ առաջարկի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG