Խոակին Կապարոսը` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Խոակին Կապարոս, լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը՝ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

Խոակին Կապարոսը հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և հատկապես «Սևիլյա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսը տարբեր տարիների գլխավորել է նաև «Վիլյառեալ», «Մալյորկա», «Լևանտե», «Գրանադա», «Օսասունա» և իսպանական այլ թիմեր, Շվեյցարիայի «Նյուշատել Քսամաքս» և Կատարի «Ալ Ահլի» թիմերը։