Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:
Հավաքականը Խաշմանյանի ղեկավարությամբ երկու հանդիպում անցկացրեց «Եվրո 2020»-ի ընտրական փուլի շրջանակում՝ Երևանում նվազագույն 0։1 հաշվով զիջեց Հունաստանի ընտրանուն, ապա Պալերմոյում գերխոշոր 9։1 հաշվով պարտվեց Իտալիային։