Գյումրիում ծեծի ենթարկված աղջնակը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել, այսօր Ֆեյսբուքում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը։

Չնայած դրան, հավելում է Գևորգ Դերձյանը, «վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են»։

Երեխան, ըստ հիվանդանոցի մամուլի խոսնակի, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ:

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։