Նավալնիի առաջնորդած հիմնադրամը տուգանվել է

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի առաջնորդ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Մոսկվա, 29 փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի դատարանը տուգանքի որոշում է կայացրել Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նկատմամբ՝ սահմանելով, թե կառույցը չի գրանցվել իբրև «օտարերկրյա գործակալ»:

Նավալնիի խոսնակ Կիրա Յարմուշն ասել է, որ Մոսկվայի Սիմոնովի շրջանային դատարանն այսօր պահանջել է հիմնադրամից որպես տուգանք վճարել 500 հազար ռուբլի, ինչը հավասար է 7500 դոլարի:

Նավալնին նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատներից է, անցած տասնամյակում բազմիցս ձերբակալվել և ազատազրկվել է:

Ռուսաստանի իշխանություններն արգելել են Նավալնուն առաջադրվել նախագահի, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետի թեկնածու:

Ռուսաստանն ընդունել է օրենք, որը պարտադրում է դրսից ֆինանսավորվող բոլոր հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը մշտապես պնդել է, որ չի գրանցվի այդ կարգավիճակում, քանի որ երբեք ֆինանսական օգնություն չի ստացել արտասահմանից:

Մարտի 3-ին Նավանին և հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը հայտնել են, որ իշխանությունը դատարկել է իրենց բանկային հաշվեհամարները և արգելափակել է իրենց, ինչպես նաև ազգականների բանկային քարտերը: