Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին տասնօրյա կալանքից հետո այսօր ազատ է արձակվել:
Նա կալանքի էր դատապարտվել «ապօրինի ցույցերին մասնակցելու» մեղադրանքով:
Դուրս գալով մոսկովյան քրեակատարողական հիմնարկից՝ Նավալնին լրագրողներին ասել է, որ իր և մյուս ակտիվիստների կալանավորումն ապօրինի է:
Իրավապահները նրանց ձերբակալել են լրագրողներին կեղծ մեղադրանքներից պաշտպանելու կարգախոսով տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար:
Նավալնին նաև հայտարարել է, որ սատարելու է անկախ թեկնածուներին, որոնք չեն կարողանում գրանցվել սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք քաղաքային դումայի ընտրություններում: