Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նոր կորոնավիրուսի՝ թագավարակի կապակցությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Նահանգում կա ախտահարման առնվազն 53 հաստատված դեպք: Երեկ հաղորդվել է մահվան առաջին դեպքի մասին: Վաշինգտոն նահանգում մահացել է տասը մարդ:
«Պետք է արձանագրենք, որ 53 դեպքի պարագայում այլևս չենք կարող խոսել նահանգի մեկ առանձին շրջանում գրանցված վարակի մասին, համոզված եմ՝ արտակարգ դրության հռչակումը ճիշտ և անհրաժեշտ որոշում է», - ասել է նահանգապետ Նյուսոմը: