Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 79 հազար 251-ի, որից 2 հազար 835 մարդ մահացել է, ավելի քան 39 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։
Կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը՝ 39002, առաջին անգամ գերազանցել է բուժվողների թվին՝ 37414:
Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է վարակի 427 նոր դեպք, որոնցից 423-ը` համաճարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, 2 հազար 885 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 47-ը մահացել են, որոնցից 45-ը՝ Հուբեյում։