Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում պատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ բոլոր երկրները պարտավոր են պատրաստվել կորոնավիրուսի համաճարակին արձագանքելու համար:

Որոշ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, վճռական միջոցներ են ձեռնարկում, և դա դրական արդյունք է ապահովում, քանի որ նոր հիվանդների թիվը կրճատվում է: Գլխավոր տնօրենը դա անվանում է «վճռական առաջին միավոր»:

«Երբ ես ասում եմ «վճռական առաջին միավոր», ես նկատի ունեմ, օրինակ, Չինաստանից ստացվող ազդակները, որոնք վկայում են վարակը զսպելու մասին: Բայց կա նաև վատ լուր՝ մյուս կողմից, ունենք Իրանի, Իտալիայի և Հարավային Կորեայի օրինակները, որտեղ նոր դեպքեր են գրանցվում», - ասել է Գեբրեյեսուսը:

Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 80 հազար դեպք, մահացել է շուրջ 2,8 հազար մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե «մահացու սխալ կլինի որևէ երկրի կողմից, եթե այդ երկրում ենթադրեն, որ կորոնավիրուսն իրենց կշրջանցի, և չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ»:

XS
SM
MD
LG