Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև այսօր առավոտյան հեռախոսազրույց է կայացել։
«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում: Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հաղորդվեց, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը՝ Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ։