Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երկրի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի համաճարակ թույլ չտալու համար, երեկ ուշ երեկոյան հաղորդել է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2 հազար 918-ի՝ 37 երկրներում, զոհերինը՝ 43-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG