Հայաստանի արտգործնախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ: Այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանում այսօր մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել, ընդհանուր թվով` 5: