Միացյալ Նահանգներում նախագահի դեմոկրատ թեկնածուները պատրաստվում են այսօր ուշ երեկոյան Նևադայում կայանալիք հերթական ներկուսակցական ընտրություններին, որոնց արդյունքում էլ կորոշվի՝ ով է մրցելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա նոյեմբերին:
Վերջին հարցումների համաձայն, այս պահին առաջատարը Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսն է, ով ակնկալվում է, որ մեծ աջակցություն կստանա նաև Նևադայում:
Մրցապայքարի հաջորդ, կարևոր փուլը տեղի կունենա մարտի 3-ին, այսպես կոչված «սուպեր երեքշաբթի», երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միանգամից 14 նահանգներում: