Խամենեի. «Քվեարկելը հավատացյալի պարտքն է»

ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին ընտրական տեղամասում, Թեհրան, 21 փետրվարի, 2020թ.

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին այսօր ասել է, որ քաղաքացիների պարտքն է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Քվեարկելը հավատացյալի պարտքն է, մենք նախկինում էլ ենք դա ասել, ընտրությունները երաշխավորում են Իրանի ազգային շահը: Յուրաքանչյուր ոք, ով հավատում է ազգային շահին, պարտավոր է քվեարկել: Իմ հորդորն է հնարավորինս արագ գալ և քվեարկել, մի հետաձգեք մինչև օրվա վերջ», - Թեհրանում ընտրական տեղամասում ասել է Խամենեին:

Իրանում ընտրում են 290-տեղանոց խորհրդարան, քվեարկելու իրավունք ունի մոտ 58 միլիոն քաղաքացի:

Վերլուծաբանների համոզմամբ՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիների մասնակցության աստիճանն ընտրություններին կդիտվի որպես իշխանության նկատմամբ վստահության յուրօրինակ հանրաքվե: