Ուկրաինայի Պոլտավայի շրջանում չինական Ուհանից տարհանված ուկրաինացիների ավտոբուսը ենթարկվել է հարձակման:
Կորոնավիրուսի էպիկենտրոնից տարհանվող մարդկանց ի վերջո հաջողվել է հասնել Նովիե Սանժարի բնակավայրում գտնվող առողջարանի շենք, որտեղ նրանք պետք է անցնեն կարանտին: Սակայն տեղեկանալով, որ իրենց մոտ Չինաստանից տարհանվողներ են գալու, տեղի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը, ապա երբ միջամտել է ոստիկանությունը՝ նաև քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։