Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի մասին ասել է, թե ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկու կողմի զինվորականների պատվիրակությունները կհանդիպեն Թուրքիայում, իսկ դիվանագետների, պաշտպանության և հետախուզության ոլորտների ներկայացուցիչների պատվիրակությունը բանակցություններ կվարի Մոսկվայում:
Սիրիայի Իդլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև մարտերը շարունակվում են: Մոսկվան ու Անկարան աջակցում են հակադիր կողմերին: