Իրանում 63-ամյա կնոջ մահվան պատճառը կարող է կորոնավիրուսը լինել

Իրան - Կորոնավիրուսի հնարավոր դեպքերի կարանտինային կենտրոն Թեհրանում, փետրվար, 2020թ.

Իրանում մի կնոջ մահվան պատճառը կարող է կորոնավիրուսով վարակվելու հետևանք լինել: Այս մասին հաղորդում է իրանական պետական մամուլը:

Iran թերթը, որևէ աղբյուր չնշելով, հաղորդում է, որ 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է երեք օր առաջ: Նրա մահվան հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է սկսվել:

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1100-ը, շուրջ 44 հազար մարդ վարակված է համարվում: Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել: