Չինաստանում անցած մեկ օրում միայն կորոնավիրուսից հարյուր մարդ է մահացել, ինչը մինչ այժմ 24 ժամում արձանագրված ամենախոշոր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդությունն արդեն ավելի քան հազար մարդու կյանք է խլել, վարակված են 42 հազարը:
Պեկինում կառավարության խորհրդականը հայտարարել է, որ իրենց հաշվարկներով՝ համաճարակը գագաթնակետին կհասնի փետրվարի վերջին, ապա կսկսի նահանջել:
Համաճարակի ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է ընկնել, քանի որ դրա հիմնական սպառողը՝ Չինաստանը, շեշտակի կրճատել է արտադրության ծավալները՝ կարանտինի պատճառով։