Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և փետրվարի 10-ի ժամը 24։00-ի դրությամբ հասել է 1016-ի: Հիվանդությունից բուժվածների թիվը 3996 է։
Հուբեյ նահանգում երեկ օրվա վերջի տվյալներով գրանցվել է վարակի 2 հազար 97 նոր դեպք:
Diamond Princess զբոսանավի վրա, որը Ճապոնիայի ափերի մոտակայքում կանգնած է կարանտինի, ևս 60 ուղևորի մոտ է ախտորոշվել այս հիվանդությունը: Այս պահի դրությամբ նավի 3 հազար 700 ուղևորներից հիվանդ են ընդհանուր առմամբ 135-ը:
Չինաստանում 42 հազար 638 հաստատված դեպք կա, նաև 319 հիվանդ՝ երկուսուկես տասնյակ այլ երկրներում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսը հայտարարել է սպառնալիք, երկրում արդեն կա 8 վարակված, այդ թվում՝ մեկ բուժաշխատող:
Ռուսաստանում, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, համաճարակի հետ կապված վերահսկողության տակ է գտնվում 20 հազար մարդ:
Համաճարակի ֆոնին նավթն էժանանում է: