Փետրվարի 9-ի առավոտյան ժամերի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 800-ը:
Ազգային առողջապահության հանձնաժողովն այսօր հայտնել է, որ Հուբեյ նահանգում միայն 1 օրվա ընթացքում` շաբաթ օրը ևս 89 մարդ է մահացել, ու զոհերի թիվը հասել է 811-ի: Պաշտոնական տվյալներով` 37 հազար մարդ համարվում է վարակված:
Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի դեպքեր արձանագվել են 26 երկրներում: