Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 86-ով և հասել 722-ի։
Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 7-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 34 հազար 546 մարդու մոտ, նրանցից 6 հազար 101-ի վիճակը ծանր է, 2 հազար 50 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի շուրջ 190 հաստատված դեպքերի մասին։ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։
Հիշեցնենք` նոր վարակի կապակցությամբ մոտ տասն օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։