Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հանդիպումը, ինչպես նա է հիշեցնում, անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Հանդիպումը մեկնարկել էր երեկ, տևել էր մոտ 7 ժամ, ավարտվել ուշ երեկոյան: Քննարկվել էր ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ: