Խուզարկությունը Հրայր Թովմասյանի բնակարանում ավարտվել է

Հրայր Թովմասյան, արխիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է։ Ինչպես հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյանը, քննիչները ոչինչ չեն առգրավել։

Ինքը ՍԴ նախագահը լրագրողների հետ զրույցում մասնավորապես հայտարարեց. - «Օրվա իշխանությունը ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ»

Խուզարկությունը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) սկսել էր այսօր առավոտյան։

Հիշեցնենք, ՀՔԾ-ում քննվող գործով մոտ մեկ ամիս առաջ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։