Ուկրաինան փորձագետներ կուղարկի Իրան՝ ուսումնասիրելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի վթարի պատճառները:
Երեկ առավոտյան Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է 176 մարդ:
Կործանված օդանավի «սև արկղերը» հայտնաբերվել են, բայց Իրանը չի պատրաստվում դրանք փոխանցել Boeing ընկերությանը: Դրանց ուսումնասիրությունը կկատարվի տեղում՝ ուկրաինացի մասնագետների հսկողության ներքո: