Իրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները աշխարհի 6 գերտերությունների հետ 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրի հետ կապված: Միևնույն ժամանակ, Թեհրանը կշարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական պետական հեռուստաալիքի փոխանցած պաշտոնական հայտարարությունը:
Թեհրանը հայտարարել է, որ դադարում է պահպանել ուրանի հարստացման սահմանափակումները, որոնք նախատեսված են 2015 թվականի համաձայնագրում: Չեն պահպանի սահմանափակումները, որոնք կապված են այս ոլորտում կատարվող գիտական աշխատանքների հետ: Այսպիսով Իրանը գրեթե վերջնականապես հրաժարվում է կատարել 2015-ի միջուկային գործարքի պայմանները: