Ալավերդի քաղաքի նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցները դուրս են եկել գործադուլի։ Այս պահին նրանք փակել են ֆաբրիկայի մուտքի դուռը և թույլ չեն տալիս դուրս գալ սեփականատեր Կարեն Դասոյանին՝ քանի չի վճարել իրենց աշխատավարձը։
1,5 ամիս առաջ բացված կարի արտադրամասի բոլոր աշխատակցները ոչ մի դրամ չեն ստացել և նշում են, որ սեփականատերը չի կատարել նախկինում տված խոստումները և առանց ուշացումների չի վճարել միջինը 80 հազար դրամ կազմող աշխատավարձը։
Կարեն Դասոյանը, որը օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ բարեխիղճ գործատու կլինի և նորմալ աշխատավարձ կվճար իր աշխատողներին, դեռևս հրաժարվում է պատասխանել մեր հարցերին։
Մանրամասները՝ մի քիչ ավելի ուշ։