Թող Քրիստոսի Ծնունդը բարություն բերի բոլորին ու լուսավորի այս աշխարհի խավարը, այսօր հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձում:
Սուրբ Պետրոսի տաճարից դիմելով Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդներին՝ Պապը աղոթք է հղել առ Աստված՝ հակամարտությունների, կարիքի ու աղետների մեջ հայտնված մարդկանց համար:
Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին ուղղված ուղերձում սրբազան քահանայապետը հիշատակել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ուկրաինայում ու Լատինական Ամերիկայում շարունակվող հակամարտությունները, ինչպես նաև խոսել կրոնական հետապնդումների զոհերի և փախստականների մասին:
Ժամեր առաջ՝ Ճրագալույցի պատարագին էլ Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր՝ Աստված սիրում է բոլոր մարդկանց, անգամ՝ վատագույններին, նրա սերն անվարձահատույց է ու անվերապահ: