Մատչելիության հղումներ

Աստված սիրում է բոլոր մարդկանց, ասում է Պապը


Վատիկան - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում Պատարագի ժամանակ, 24-ը դեկտեմբերի, 2019թ.
Վատիկան - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում Պատարագի ժամանակ, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Աստված սիրում է բոլոր մարդկանց, անգամ՝ վատագույններին, երեկ Վատիկանում Ճրագալույցի պատարագին հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Դուք կարող եք մոլորվել և խորապես սխալվել, սակայն Աստված շարունակում է ձեզ սիրել», - ասել է նա՝ դիմելով Սուրբ Պետրոսի տաճարում և հարակից հրապարակում խմբված հազարավոր կաթոլիկներին: - «Աստծո սերն անվարձահատույց է, նա սիրում է քեզ ոչ թե որովհետև դու գործում ու մտածում ես ճիշտ, այլ որովհետև սիրում է՝ պարզ ու հստակ: Աստծո սերն անվերապահ է և կախված չէ ձեզանից։ Գուցե դուք սխալվել եք ձեր համոզմունքներում, միգուցե իսկական քաոս եք ստեղծել, բայց Աստված շարունակում է սիրել ձեզ»:

Այսօր արդեն սրբազան քահանայապետը հանդես կգա Սուրբ Ծննդյան ավանդական Urbi et Orbi՝ քաղաքին ու աշխարհին ուղղված ուղերձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG