Կադիրովը սպառնում է խլել ինգուշներից Դուդաևի նվիրած գյուղերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնում է խլել ինգուշներից Դուդաևի նվիրած գյուղերը:

«Եթե մենք ինգուշ ժողովրդին չվերաբերվեինք եղբոր պես, մենք նրանցից կխլեինք բոլոր այն բնակավայրերը, գյուղերը, յոթ գյուղերը, որոնք պարոն Դուդադևը (Չեչնիայի նախկին առաջնորդը ) ժամանակավոր փոխանցել է Աուշևին (Ինգուշեթիայի նախկին նախագահը): Խաղերը շարունակելու դեպքում մենք մեր գյուղերը կվերադարձնենք: Մենք դրա օրինական իրավունքն ունենք», - հայտարարել է Չեչնիայի առաջնորդը:

2018 թվականի սեպտեմբերին Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև ստորագրված սահմանի մասին համաձայնագրի շուրջ աղմուկը չի մարում: Տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը, որը կոչված է վերջ դնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող երկու կովկասյան հանրապետությունների միջև տարածքային վեճին, ինգուշների շրջանում աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել:

Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել, մասնավորապես, Սունժայի շրջանը, որը միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքների մաս է: Համաձայնագրով Սունժայի շրջանն անցել է Չեչնիային: