Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր Թբիլիսիում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` հատուկ ընդգծելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուրջ ստեղծված կացության հանգուցալուծման անհրաժեշտությունը:
«Նախարարները պայմանավորվել են արագացնել երկաթուղու ամբողջական ծավալով շահագործմանն ուղղված աշխատանքները, մեծացնել բեռնափոխադրումների ծավալը և սկսել ուղևորատար փոխադրումները», - նշված է նախարարների հայտարարության մեջ:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև պայմանավորվել են վերացնել նախագծի ենթակառուցվածքային թերությունները: