Ուզունյանի ճամպրուկում հայտնաբերված փամփուշտի գործով Ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի կողմից հանձնարարվել է Ներքին անվտանգության վարչությանը ծառայողական քննություն իրականացնել՝ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։

Նշենք, որ «Զվարթնոց» օդակայանում նախկին դատավորի ճամպրուկում հայտնաբերվել էր մեկ փամփուշտ՝ առանց զենքի։