Պուտինը կողմ է Ռուսաստանը Վրաստանին կապող նոր ճանապարհի կառուցմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2019թ․

«Այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», - հայտարարում է Ռուսաստանի նախագահը:

«Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է», - քիչ առաջ Մոսկվայում կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գործնական ծրագրեր այս առումով չունի, բայց և այնպես, այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ Վրաստանը Ռուսաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ էր հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: