Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Տրանսպորտի աշխատակիցներից շատերը գործադուլ են հայտարարել: Ավտոբուսների երթուղիների մեծ մասը չի գործում:
Ֆրանսիայի արհմիությունները հանրային սեկտորի աշխատակիցներին կոչ են արել աննախադեպ հզոր գործադուլ անցկացնել:
Ֆրանսիացիները նախագահ Էմանյուել Մակրոնից և կառավարությունից պահանջում են չեղարկել կենսաթոշակների համակարգի բարեփոխման օրինագիծը:
Անցած շաբաթ Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 800 հազար մարդ:
Արհմիությունները գործադուլին միանալու կոչով դիմել են երկաթուղու աշխատողներին, ինչպես նաև բժշկական և կրթական ոլորտների ծառայողներին: