Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է

Ֆրանսիա - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Փարիզում, 7-ը դեկտեմբերի, 2019թ․

Ֆրանսիայում երեկ համընդհանուր գործադուլի չորրորդ օրն էր:

Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը պնդում է, որ նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումները պետք է ավարտին հասցնել: Նա լրագրողներին ասել է, որ եթե դրանք չանցկացվեն հիմա՝ մանրակրկիտ և լուրջ, ապա հետագայում բարեփոխումները կլինեն շատ վճռական և կոշտ:

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:

Վարչապետը պետք է այս շաբաթ հրապարակի բարեփոխման փաթեթը: